Interfax. Ավետ Միրաքյանի Insight-ը կարող է գնել ՌԴ-ում ամերիկյան ընկերության դուստր կառույցը
17.02.2023 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Իրավիճակին ծանոթ աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ «Ինսայթ» Ներդրումային խումբ» ՍՊԸ-ի կողմից «Ջոն Դիր Ֆայնենշլ» ՍՊԸ-ի 100% մասնաբաժնի ձեռքբերման գործարքը հունվարին քննարկվել եւ, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկողության կառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովի կողմից:
Insight-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ավետ Միրաքյանը գործընկերների հետ միասին Insight խումբը ստեղծել է 2022 թվականին։ Միրաքյանին է պատկանում ընկերության 80%-ը, նրա գործընկերներից յուրաքանչյուրին՝ Արտյոմ Աստանինին, Անտոն Բարշտին, Միխայիլ Գոնոպոլսկուն, Ալեքսեյ Կոմառին եւ Դավիթ Պողոսյանին, բաժին է ընկնում 4%։
Ավելի վաղ Frank Media-ն տեղեկացրել էր, որ Insight ներդրումային խումբը 52 միլիարդ ռուբլով գերմանական Siemens կոնցեռնից ձեռք է բերել Siemens Finance լիզինգային ընկերությունը։ Նշվում էր նաեւ, որ ընկերությունը նոր սեփականատիրոջ կողմից վերանվանվել է «Դելտալիզինգ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: