«Տինկոֆ Բանկ»-ը դադարեցրել է դրամական փոխանցումները Թուրքիա

06.03.2023 | 08:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տինկոֆ Բանկ» #Թուրքիա #փոխանցումներ
Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված «Տինկոֆ Բանկ»-ը դադարեցրել է փոխանցումների կատարումը Թուրքիա, RBC-ին հայտնել են կազմակերպության աջակցության ծառայությունում։

«Ցավոք, մենք չենք կարող փոխանցում ուղարկել այդ երկիր։ Սահմանված պատժամիջոցների պատճառով SWIFT փոխանցումները կարող են սառեցվել կոնտրագենտ բանկի կողմից։ Ուստի մենք ժամանակավորապես փոխանցումներ չենք կատարում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկում հայտնել են նաեւ, որ «Տինկոֆ»-ը վերլուծում է Եվրահանձնաժողովի որոշումը՝ իր դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, դեպի արտասահման փոխանցելու հնարավորությունը կախված կլինի «այդ երկրներում թղթակից բանկերի դիրքորոշումից»։

«Տինկոֆ»-ի կայքում նշված է, որ SWIFT-ի միջոցով բանկի քարտերից թուրքական արժույթով փոխանցումներն ընդունվել են երկրի բոլոր բանկերի կողմից։ Փոխանցման նվազագույն գումարը կազմել է 10 հազար լիրա (40 հազար ռուբլի, ՌԴ ԿԲ մարտի 4-ի փոխարժեքով), միջնորդավճարը եղել է 300 լիրա։ Բանկում նշել են, որ այժմ դեպի Թուրքիա անհասանելի են նաեւ եվրոյով ու դոլարով փոխանցումները։



Մարտի 3-ին «Տինկոֆ Բանկ»-ը հայտնել էր դեպի Վրաստան արտարժութային փոխանցումների դադարեցման մասին, այդ թվում՝ ԱՄՆ դոլարով։ Բանկում ստեղծված իրավիճակը բացատրել էին պատժամիջոցների կիրառմամբ։ «Քանի որ դեպի այս կամ այն տարածաշրջան փոխանցումների հնարավորությունը կախված է այդ երկրներում թղթակից բանկերի դիրքորոշումից, ընթացիկ պահին վրացական բանկերը նման փոխանցումներ չեն իրականացնում»,- պարզաբանել էին բանկում։
Դիտում՝ 4644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW