«Տինկոֆ Բանկ»-ը դադարեցնում է արտարժութային փոխանցումները Վրաստան

03.03.2023 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Տինկոֆ Բանկ» #Վրաստան #փոխանցումներ
«Տինկոֆ Բանկ»-ն այսօրվանից դադարեցնում է արտարժութային փոխանցումները Վրաստան, այդ թվում՝ ԱՄՆ դոլարով, Frank Media-ին հայտնել են բանկի զանգերի կենտրոնում։

Բանկում ստեղծված իրավիճակը բացատրել են պատժամիջոցների կիրառմամբ։ «Քանի որ դեպի այս կամ այն տարածաշրջան փոխանցումների հնարավորությունը կախված է այդ երկրներում թղթակից բանկերի դիրքորոշումից, ընթացիկ պահին վրացական բանկերը նման փոխանցումներ չեն իրականացնում»,- պարզաբանել են բանկում։

Նշվում է, որ այժմ փոխանցումները հասանելի են միայն սահմանափակ թվով երկրներ եւ այնտեղ տեղակայված բանկեր։ Օրինակ, Ղազախստանի որոշ բանկեր նախկինի պես հնարավոր է ԱՄՆ դոլար փոխանցել, նշել են բանկում։
Դիտում՝ 10664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW