ՌԴ 3 բանկ հայտնվել է ԵՄ նոր «սեւ ցուցակում», այդ թվում՝ «Տինկոֆ»-ը

26.02.2023 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #պատժամիջոցներ
Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը՝ նվիրված Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի տարելիցին:

Սահմանափակումների տակ են հայտնվել ռուսաստանյան երեք բանկ՝ Տինկոֆ Բանկը, Ալֆա-բանկը եւ Ռոսբանկը։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցներ են սահմանվել 34 կազմակերպության, այդ թվում՝ Ազգային բարեկեցության հիմնադրամի եւ Ռուսաստանյան ազգային վերաապահովագրական ընկերության դեմ։ Վերջինս ՌԴ Կենտրոնական բանկի «դուստր» ընկերությունն է՝ ստեղծված ռուսաստանյան այն բիզնեսների վերաապահովագրության համար, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարանում են տեղաբաշխել ռիսկերը միջազգային շուկաներում:

RBC-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում ընդգծվում է, որ նշված բանկերը պատժամիջոցների տակ են հայտնվել, քանի որ հանդիսանում են համակարգային նշանակության վարկային հաստատություններ եւ «մասնակցում են տնտեսության այն ոլորտներում, որոնք Ռուսաստանի կառավարության համար ապահովում են եկամուտների զգալի աղբյուր»:

«Տինկոֆ»-ի վերաբերյալ նաեւ նշվում է, որ բանկը կառավարության հետ իրականացնում է ձեռներեցության խթանման ծրագրեր եւ աջակցում է իր հաճախորդներին «զորակոչի լույսի ներքո»։



Մինչ օրս Տինկոֆ Բանկը համակարգային նշանակություն ունեցող երեք վարկային հաստատություններից մեկն էր, որի վրա չէին տարածվում Արեւմուտքի պատժամիջոցները։  Իսկ այժմ սահմանափակումները չեն վերաբերում միայն Raiffeisenbank-ին եւ UniCredit Bank-ին, որոնց հիմնական բաժնետերերը արեւմտյան բանկային խմբերն են։

Ինչ վերաբերում է Ալֆա-բանկին եւ Ռոսբանկին, ապա երկուսն էլ արդեն ընդգրկված էին Միացյալ Նահանգների SDN ցուցակում (ենթադրում է ԱՄՆ արգելափակող պատժամիջոցներ):

Արգելափակող եվրոպական պատժամիջոցները ենթադրում են ԵՄ իրավասությունում ակտիվների արգելափակում ու եվրոյով գործարքների արգելք։ Եվրոպական կառույցները չեն կարող բիզնես վարել ցուցակում հայտնված կառույցների հետ. դա, մասնավորապես, հանգեցնում է միջազգային առեւտրի համար օգտագործվող ֆինանսական հաղորդագրությունների SWIFT միջազգային համակարգից անջատմանը։

Ռուսաստանյան երեք բանկերի ընդգրկումը պատժամիջոցների ցուցակում «խորը ազդեցություն կունենա այդ բանկերի ամենօրյա գործունեության վրա, կմեկուսացնի նրանց ԵՄ տնտեսությունից եւ եվրոպական ֆինանսական համակարգից»,- նշել է Եվրահանձնաժողովը:
Դիտում՝ 7412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW