Պատժամիջոցների հարցում ԵՄ-ն փոխում է իր մարտավարությունը
01.03.2023 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ politico.eu

«Անցած տարին ցույց տվեց ԵՄ-ի եւ մեր գործընկերների վճռականությունը՝ պաշտպանելու այն, ինչ ճիշտ է՝ անկախ դրա գնից: Բայց դա նաեւ ցույց տվեց, որ որոշ առումներով մեզ անհրաժեշտ է կառուցվածքային վերակառուցում»,- RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին Politico-ին ասել է պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Օ'Սալիվանը (David O’Sullivan)։
Նա ասել է, որ պատժամիջոցների տասը փաթեթի ընդունումը հսկայական ձեռքբերում էր, այժմ աշխատանքը կայանում է դրանց իրականացման վերահսկողության մեջ: Նրա խոսքով՝ արդեն խոսել է Ռուսաստանի առեւտրային գործընկերների ներկայացուցիչների հետ։ «Ես արդեն սկսել եմ իմ բացատրական աշխատանքը՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի իմ գործընկերների հետ՝ այցելելով ԱՄԷ: Նախապատրաստվում են հետագա այցելություններ»,- նշել է Դեւիդ Օ'Սալիվանը։
Օրերս Դեւիդ Օ'Սալիվանը Financial Times-ին հայտնել էր, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ մյուս դաշնակիցների հետ հետաքննում է դեպի Ռուսաստանի հետ հարեւան պետություններ արտահանման կտրուկ աճի հանգամանքները՝ ընկերություններին թույլ չտալու շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Պաշտոնյան չէր նշել կոնկրետ երկրների անուններ, որոնք կասկածվում են պատժամիջոցները շրջանցելու մեջ՝ վկայակոչելով անմեղության կանխավարկածը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: