ԵՄ-ն Ռուսաստանի հարեւան երկրներին կասկածում է պատժամիջոցները շրջանցելու մեջ

24.02.2023 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Դեւիդ Օ'Սալիվան #պատժամիջոցներ
Եվրամիությունն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ մյուս դաշնակիցների հետ հետաքննում է դեպի Ռուսաստանի հետ հարեւան պետություններ արտահանման կտրուկ աճի հանգամանքները՝ ընկերություններին թույլ չտալու շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին հայտնել է պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Օ'Սալիվանը (David O’Sullivan)։

«Մենք տեսնում ենք ԵՄ-ից դեպի Ռուսաստան առեւտրային հոսքերի զանգվածային կրճատում եւ այլ երրորդ երկրների հետ առեւտրի անսովոր աճ, հատկապես այն պետությունների հետ, որոնք անմիջապես մոտ են գտնվում Ռուսաստանին»,- նկատել է Օ'Սալիվանը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի հարեւանների մոտ այդ ապրանքների նկատմամբ «մեծ քանակությամբ նոր պահանջի» հանկարծակի ի հայտ գալը կարող է վկայել, որ դրանց մի մասը «այս կամ այն չափով ներթափանցում է Ռուսաստան»:

Պաշտոնյան չի նշել կոնկրետ երկրների անուններ, որոնք կասկածվում են պատժամիջոցները շրջանցելու մեջ՝ վկայակոչելով անմեղության կանխավարկածը։
Դիտում՝ 11161

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW