FT. Պատժամիջոցների հարցերով նոր պաշտոն կստեղծվի ԵՄ-ում. թիրախում Թուրքիան է
12.12.2022 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ american.edu

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի տվյալները։
Նշվում է, որ հունվարից այս պաշտոնը ստանձնելու հրավեր է ստացել ԱՄՆ-ում Եվրամիության նախկին դեսպան Դեւիդ Օ'Սալիվանը (David O’Sullivan)։
Եվրամիության ուշադրության կենտրոնում գտնվող երկրների թվում է Թուրքիան, որն, ըստ պարբերականի, հրաժարվել է հետեւել Ռուսաստանի դեմ ձեռնարկված սահմանափակող միջոցներին։
Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը, մասնավորապես, պահանջում են, որ Անկարան միջոցներ ձեռնարկի սահմանափակող միջոցների ներքո ապրանքների մատակարարման հարցում՝ թույլ չտալով շրջանցել Ռուսաստանի նկատմամբ ներդրված արդյունաբերական եւ պաշտպանական արտադրանքի արտահանման մասով վերահսկողությունը։
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ ուշադրության կենտրոնում են նաեւ Սերբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը գրավոր դիմում էր ներկայացրել Եվրախորհրդարանին՝ նշելով, որ Թուրքիան պետք է վերանայի իր առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ միանա ԵՄ պատժամիջոցների ռեժիմին։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: