Մոսկվայում կարծում են, որ Արեւմուտքը բոլոր բանկերը չի անջատի SWIFT-ից

27.02.2023 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անատոլի Ակսակով #բանկեր #SWIFT
Արեւմուտքը չի անջատի ռուսաստանյան ամբողջ բանկային հատվածը SWIFT-ից, քանի որ կախված է ՌԴ ապրանքների մատակարարումներից եւ կձգտի պահպանել մատակարարվող ապրանքների վճարման կապուղիները։

Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը։

«Բանկային հատվածի 100%-ը չի անջատվի SWIFT-ից, քանի որ նրանք [արեւմտյան երկրները] կախված են մեր արտադրանքի մատակարարումներից եւ կձգտեն պահպանել այդ երկրներին մատակարարվող ապրանքների դիմաց վճարման կապուղիները։ Նրանք իրենց համար սողանցք կթողնեն, քանի որ Ռուսաստանը միջազգային ֆինանսական հարաբերությունների չափազանց լուրջ մասնակից է։ Նրանք արդեն բավականաչափ վնաս են հասցնում իրենց։ Ես գիտեմ, որ շատ եվրոպացիներ առեւտուր են անում Ռուսաստանի հետ՝ գտնելով փոխադարձ հաշվարկների շրջանցիկ ճանապարհներ»,- ասել է Ակսակովը։

Նա հավելել է, որ եթե ՌԴ ամբողջ բանկային հատվածն անջատվի SWIFT-ից, Ռուսաստանը կաշխատի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման սեփական համակարգի միջոցով, որն, ըստ պատգամավորի, կսկսի աճել այս համակարգի մասնակիցների առումով։ «Անջատումը մահացու չէ, դա 100%, մենք կապրենք: Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի նկատի, որ արտառոց բան է տեղի ունեցել»,- նկատել է պատգամավորը։



Նրա խոսքով՝ ներկայում արդյունավետ աշխատանք է տարվում ռուսաստանյան բանկերի եւ բարեկամական երկրների միջեւ թղթակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ, զարգացման համար հզոր խթան է ստանում նաեւ փոխադարձ հաշվարկների թվային համակարգը։ «Կարող եմ ասել՝ մենք շատ ենք ակնկալում, որ թվային ռուբլին կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից,  միջազգային փոխադարձ հաշվարկներում՝ հաստատ»,- եզրափակել է Ակսակովը։
Դիտում՝ 5493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW