Ռուսաստանի Բանկն (ԿԲ) այս տարվա առաջին եռամսյակում նախատեսում է սկսել թվային ռուբլու օգտագործմամբ անդրսահմանային հաշվարկների մոդելի մշակումը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ԿԲ-ի շնորհանդեսում ներկայացված է երկու մոդել, որոնք կարող են ընդունվել որպես հիմնական տարբերակ:Առաջին մոդելը ենթադրում է, որ երկրները երկկողմանի առանձին պայմանագրեր կկնքեն միմյանց միջեւ թվային արժույթների հարթակներն ինտեգրելու վերաբերյալ։ Այս դեպքում յուրաքանչյուր երկրի հարթակն ապահովում է ձեւաչափերի փոխարկումն ու փոխանցումը՝ երկրների միջեւ համաձայնեցված կանոնների ու ստանդարտների համաձայն։Երկրորդ տարբերակը ենթադրում է, որ երկիրը կմիացվի միասնական ինտեգրացիոն հարթակին, որը թույլ կտա մշակված ընդհանուր արձանագրությունների եւ ստանդարտների հիման վրա ապահովել վճարումներ դրան միացված տարբեր երկրների թվային արժույթների հարթակների միջեւ։Փորձագետների կարծիքով՝ առաջին մոտեցումը նման է թղթակցային հարաբերություններին՝ «յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ»։ Իսկ երկրորդի դեպքում հարաբերությունները կառուցվում են այնպես, ինչպես վճարային համակարգում։Միաժամանակ նշվում է, որ անդրսահմանային փոխգործակցության առաջին սխեման արտացոլում է իրականացման առումով ավելի պարզ, բայց ավելի քիչ հեռանկարային տարբերակ երկրների միջեւ երկկողմ փոխգործակցության համար։ Երկրորդ սխեման ավելի «առաջադեմ» տարբերակ է, որը փաստացի նշանակում է անդրսահմանային վճարային համակարգի կազմակերպում։ Tweet Դիտում՝ 5237