HSBC միջազգային ֆինանսական խումբն ակնկալում է 2023 թվականի առաջին կիսամյակում կնքել Ռուսաստանում իր դուստր կառույցի՝ Էյչ-Էս-Բի-Սի բանկի վաճառքի գործարքը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով խմբի զեկույցը։«2022 թվականի հունիսի 30-ին՝ Ռուսաստանում մեր բիզնեսի ռազմավարական ուսումնասիրությունից հետո, HSBC Europe BV-ն (100%-ով պատկանում է HSBC Bank plc-ին) պայմանագիր է կնքել իր դուստր ընկերության՝ Էյչ-Էս-Բի-Սի բանկի պլանավորված վաճառքի մասին: Գործարքի ավարտը ենթակա է կարգավորիչ մարմինների եւ կառավարության հաստատմանը, ներկայում ակնկալվում է, որ այն տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում», - նշված է զեկույցում։ 21.07.2022 | 16:23 HSBC-ն ռուսաստանյան իր բիզնեսը կվաճառի «Էքսպոբանկ»-ին Անցած տարվա հուլիսին Reuters-ը, վկայակոչելով HSBC-ի ներկայացուցչին, հաղորդել էր, որ բրիտանական HSBC բանկի ռուսաստանյան ստորաբաժանումը կվաճառվի «Էքսպոբանկ»-ին: Նշվում էր, որ գործարքը կնքվել է Ռուսաստանում արտասահմանյան բանկերի դուստր կառույցների վաճառքի արգելքից անմիջապես առաջ։ Tweet Դիտում՝ 5971