HSBC-ն ռուսաստանյան իր բիզնեսը կվաճառի «Էքսպոբանկ»-ին

21.07.2022 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC #«Էքսպոբանկ»
Բրիտանական HSBC բանկի ռուսաստանյան ստորաբաժանումը կվաճառվի «Էքսպոբանկ»-ին, գործարքը կնքվել է Ռուսաստանում արտասահմանյան բանկերի դուստր կառույցների վաճառքի արգելքից անմիջապես առաջ։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով HSBC-ի ներկայացուցչին։ «Ռազմավարական վերանայումից հետո HSBC-ին պայմանագիր է ստորագրել HSBC (RR) LLC-ում իր մասնակցության մասնաբաժինների 100%-ը «Էքսպոբանկ»-ին վաճառելու մասին»,- ասել է նա:

Հուլիսի կեսին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը տեղեկացրել էր, որ օտարերկրյա բանկերը Ռուսաստանում չեն կարողանա դուրս գալ ակտիվներից, քանի դեռ արտերկրում ռուսաստանյան վարկային հաստատությունների «դուստր» ստորաբաժանումները զրկված են նորմալ գործելու հնարավորությունից:



«Մենք մեր ենթահանձնաժողովում քննարկել ենք, որ քանի դեռ իրավիճակը չի բարելավվել, թույլ չենք տա օտարերկրյա բանկերի ակտիվների վաճառքը Ռուսաստանում։ Եթե մենք դիմումներ ստանանք, ապա դրանք կմերժենք»,- նշել էր նա։

Հուլիսի սկզբին Bloomberg-ը տեղեկացրել էր, որ բրիտանական HSBC-ն բանակցություններ է վարում ռուսաստանյան իր ստորաբաժանումը ՌԴ գործարար Իգոր Կիմին պատկանող «Էքսպոբանկ»-ին վաճառելու շուրջ։ «Էքսպոբանկ»-ը գրասենյակներ ունի Ռուսաստանի ավելի քան 50 քաղաքում եւ վարում է կորպորատիվ ու մանրածախ բիզնես: Ոչ բանկը, ոչ դրա սեփականատերը չեն գտնվում պատժամիջոցների տակ։
Դիտում՝ 8140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW