Վարկային քարտերով ամերիկացիները բանկերին պարտք են մոտ $1 տրիլիոն
17.02.2023 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gannett.com

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի (Կենտրոնական բանկի գործառույթները կատարող ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին մաս կազմող կառույց) զեկույցում։
Պարտքերի ծավալը կտրուկ աճել է անցած տարվա չորրորդ եռամսյակում՝ միանգամից $61 միլիարդով, նշված է հաղորդագրության մեջ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականի չորրորդ եռամսյակում, երբ վարկային քարտերով պարտքը հասել էր $927 միլիարդի։
ԱՄՆ բանկերի հաճախորդներն այժմ ավելի հաճախ են ուշացնում վարկերի վճարումները, քան մինչ կորոնավիրուսային համավարակը։ Անցած տարվա սկզբին լուրջ ուշացումներ են գրանցվել վարկերի 4%-ի մասով։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ (2020-2021թթ․) այս ցուցանիշը չի գերազանցել 4%-ը։ Լուրջ է համարվում վճարման առնվազն 90 օր ուշացումը:
Չորրորդ եռամսյակի արդյունքներով տնային տնտեսությունների ընդհանուր պարտքը հասել է $16,9 տրիլիոնի, ասված է հաղորդագրության մեջ։
Պարտքն աճել է մի քանի գործոնների ազդեցության ներքո։ Դրան նպաստել է սպառողական գների եւ ծախսերի աճը, նշում է Bloomberg-ը։ Բացի այդ, Դաշնային պահուստային համակարգի կողմից հիմնական տոկոսադրույքի կտրուկ բարձրացման պատճառով ԱՄՆ-ում վարկերի տոկոսադրույքներն աճել են մինչեւ 20%, նշում է գործակալությունը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: