Թուրքիան հետաձգել է գազի հանգույցի ստեղծմանը նվիրված գագաթնաժողովը

10.02.2023 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #գազ #գագաթնաժողով
Թուրքիան հետաձգել է գազի հանգույցի ստեղծմանը նվիրված գագաթնաժողովը․ նախնական տվյալներով, այն կանցկացվի մարտի 21-22-ը։

Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ։ Գագաթնաժողովը հետաձգվել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։

Փետրվարի 14-15-ին Ստամբուլում պետք է կայանար գազի խնդրին նվիրված գագաթնաժողով, որին Թուրքիան նախատեսում էր հրավիրել գազ արտադրող երկրների եւ գազ սպառող եվրոպական պետությունների ներկայացուցիչներին։

«Շուտով Թուրքիան կդառնա գազի առեւտրի համար մեծ սուպերմարկետ։ Այդ կապակցությամբ փետրվարի 14-15-ին մենք կանցկացնենք Ստամբուլի գազի գագաթնաժողովը։ Այն մեկ սեղանի շուրջ կհամախմբի արտադրողների Մերձավոր Արեւելքից, Կասպից ծովի երկրներից, Միջին Ասիայից եւ սպառողների՝ Եվրոպայից»,- ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։

Այսօր հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը Թուրքիային կտրամադրի 1.78 միլիարդ՝ օգնություն ցույց տալու եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու համար երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։

Իր հերթին, Fitch Ratings-ը գնահատել է Թուրքիայի եւ Սիրիայի տուժած շրջաններում ապահովագրական ծածկույթը։
Դիտում՝ 7819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW