Փետրվարի 14-15-ին Ստամբուլում կկայանա գազի խնդրին նվիրված գագաթնաժողով, որին Թուրքիան նախատեսում է հրավիրել գազ արտադրող երկրների եւ գազ սպառող եվրոպական պետությունների ներկայացուցիչներին։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը՝ Ստամբուլում ընթացող «Թուրքիայի դարը էներգետիկայում» համաժողովին: «Շուտով Թուրքիան կդառնա գազի առեւտրի համար մեծ սուպերմարկետ։ Այդ կապակցությամբ փետրվարի 14-15-ին մենք կանցկացնենք Ստամբուլի գազի գագաթնաժողովը։ Այն մեկ սեղանի շուրջ կհամախմբի արտադրողների Մերձավոր Արեւելքից, Կասպից ծովի երկրներից, Միջին Ասիայից եւ սպառողների՝ Եվրոպայից»,- ասել է նա։ 13.10.2022 | 18:02 Էրդողանը դրական է գնահատել Պուտինի՝ Թուրքիայում գազի հանգույց ստեղծելու առաջարկը «Վերջին 20 տարում մենք կատարել ենք անհրաժեշտ ներդրումները, որոնք հնարավորություն կտան մեզ դառնալ բնական գազի առեւտրի կենտրոն»,- ասել է նախարարը: Անցած տարվա ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչներն «այցելել են Եվրոպայի, Ասիայի եւ Պարսից ծոցի 15 երկրներ՝ գազի ոլորտում ակտիվ դիվանագիտական ջանքերի շրջանակում»։«Մենք բանակցում ենք նաեւ մեր տարածաշրջանի սպառողների հետ։ Բուլղարիայի հետ համաձայնագիր է ստորագրվել տարեկան մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման մասին՝ մինչեւ 2035 թվականը։ Սա Բուլղարիայի տարեկան սպառման մոտավորապես 30%-ն է: Մենք նմանատիպ բանակցություններ ենք վարում Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի եւ Մոլդովայի հետ»,- ասել է Դոնմեզը։Նա նաեւ նշել է, որ Թուրքիան Օմանի հետ համաձայնագիր է ստորագրում տարեկան 1,4 միլիարդ խորանարդ մետր գազ ներմուծելու վերաբերյալ: Այս պայմանագիրը ուժի մեջ կլինի առնվազն 10 տարի։ Tweet Դիտում՝ 8933