Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2025 թ. 1-ին եռամսյակի համար:Զուտ շահույթ 2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 100,6 մլրդ ՀՀ դրամ, ինչը 17,5 մլրդ ՀՀ դրամով կամ 21%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Նշված ժամանակաշրջանում բոլոր բանկերը գրանցել են շահույթ։Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 35,7 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։2024 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել HSBC Հայաստան բանկի 100% բաժնետոմսերը: Բանկը վերանվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ: Այս վերլուծության մեջ ներկայացված են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի համախմբված հաշվետվությունների տվյալները։ Վարկային պորտֆելԲանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 4,1%-ով։Առ 31.03.2025թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 6.533 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 58%-ը։Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Ամիօ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64%-ը:Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 20,3%: ՊարտատոմսերԲանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում նվազել է 56 մլրդ ՀՀ դրամով, կամ 11%-ով։ Առ 31.03.2025թ. բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 452 մլրդ ՀՀ դրամ։18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։ Ընդհանուր կապիտալ2025 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 123 մլրդ ՀՀ դրամով, կամ 6,9%-ով ու կազմել 1.889 մլրդ ՀՀ դրամ։ Այս ավելացումը հիմնականում պայմանավորված է գրանցված զուտ շահույթով՝ 100,6 մլրդ ՀՀ դրամ եւ Ամիօ բանկի կանոնադրական կապիտալի աճով՝ 20 մլրդ ՀՀ դրամ։ 2025թ. 1-ին եռամսյակի եւ նախորդ ժամանակահատվածների համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունները հասանելի են այս հղումով: Tweet Դիտում՝ 8708