Էրդողանը դրական է գնահատել Պուտինի՝ Թուրքիայում գազի հանգույց ստեղծելու առաջարկը

13.10.2022 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #Պուտին #գազի հանգույց
Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է գնահատել իր ռուս պաշտոնակցի՝ Թուրքիայում գազի հանգույց ստեղծելու գաղափարը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները հանձնարարել են մանրամասն եւ օպերատիվ կերպով մշակել այս առաջարկը։ Պեսկովն ասել է, որ Պուտինն ու էրդողանը երկար ժամանակ դեմ առ դեմ զրուցել են Աստանայում կայացած հանդիպման ժամանակ։

«Թուրքական կողմը բավականին շահագրգռված է արձագանքել նախագահ Պուտինի նախաձեռնությանը, եւ նախագահները հանձնարարել են շատ արագ մշակել այդ հարցը»,- ասել է Կրեմլի խոսնակը։



Հաղորդվում է նաեւ, որ Վլադիմիր Պուտինը որակել է Թուրքիան որպես ամենահուսալի ուղի դեպի Եվրոպա գազ մատակարարելու համար։ Ըստ ՌԴ նախագահի՝ Թուրքիայում գազի հանգույցը կարող է հարթակ դառնալ ոչ միայն մատակարարումների, այլեւ գազի գինը «նորմալ շուկայական մակարդակով» որոշելու համար։

Նա նշել է, որ գազի գինն այժմ «աստղաբաշխական է», Թուրքիայի գազի հանգույցում այն հնարավոր կլինի որոշել «առանց քաղաքական երանգի»։
Դիտում՝ 12477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW