Ռուսաստանը կարող է ստեղծել Թուրքիայում «գազի խոշորագույն հանգույց» դեպի Եվրոպա մատակարարումների համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ։«Ներկայումս «Թուրքական հոսքով» դեպի Եվրոպա է տարանցվում 14 միլիարդ խորանարդ մետր գազ: Սա այնքան էլ մեծ ծավալ չէ, սակայն արժանավայել: «Հյուսիսային հոսքերով», Բալթիկ ծովի հատակով տարանցման կորցրած ծավալը մենք կարող ենք տեղափոխել նաեւ դեպի Սեւ ծովի տարածաշրջան եւ այդպիսով դարձնել մեր վառելիքի, մեր բնական գազի մատակարարման հիմնական ուղիները դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով՝ ստեղծելով Թուրքիայում գազի խոշորագույն հանգույց Եվրոպայի համար։ Եթե, իհարկե, մեր գործընկերները հետաքրքրված են դրանով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում RBC-ն։Նման քայլը, ըստ ՌԴ նախագահի, տնտեսապես շահավետ կլինի, իսկ այդ երթուղու անվտանգությունը, «դատելով վերջին իրադարձություններից, իհարկե, շատ ավելի բարձր է»։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն արձագանքել է Պուտինի առաջարկին՝ նշելով, որ այն հնարավոր է իրագործել: «Թուրքիայի համար գազի հանգույցի վերաբերյալ Պուտինի առաջարկը նորություն է, այն պետք է համակողմանի քննարկվի»,- նշել են Թուրքիայի էներգետիկայի նախարարությունում: Tweet Դիտում՝ 8393