Համաշխարհային բանկը $100 միլիոն կտրամադրի՝ բարձրացնելու Հայաստանում զբոսաշրջության դերը

18.04.2025 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՀԲ
Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է $100 միլիոն արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը եւ բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։

Ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ եւ օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքի բնակիչներին եւ այցելուներին։

Զբոսաշրջության եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնական սահմանափակումները:

«Ծրագիրը կօգնի առավելագույնի հասցնել մայրաքաղաքից դուրս գտնվող զբոսաշրջային գոտիների տնտեսական եւ աշխատատեղերի ստեղծման ներուժը: Սա հնարավոր կլինի իրականություն դարձնել, խթանելով զբոսաշրջային այնպիսի փորձառություններ, որոնք ավելի կայուն եւ երկարաժամկետ եկամուտներ են ապահովում, ինչպես նաեւ զբոսաշրջության արժեշղթայում բիզնեսի եւ մասնագիտական հմտությունների կատարելագործման միջոցով»,- ասվում է ՀԲ հաղորդագրությունում:

«Բարելավելով ենթակառուցվածքները եւ խրախուսելով կայուն զբոսաշրջությունը՝ այս ծրագիրը ոչ միայն հիմնական ուղղությունները կդարձնի ավելի գրավիչ, այլեւ կօգնի ստեղծել աշխատատեղեր եւ խթանել տեղական տնտեսական աճը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
 
Նշվում է, որ ծրագիրը նաեւ կուժեղացնի զբոսաշրջության ոլորտում ներգրավված հաստատությունների կարողությունները, կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը եւ կխթանի աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում՝ Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում եւ Եղեգիսում:
Դիտում՝ 4794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW