Թուրքական Sipay ֆինթեխը ներգրավել է $78 մլն

11.04.2025 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
«Ներկառուցված ֆինանսների» թուրքական Sipay ստարտափը ներգրավել է $78 միլիոն՝ ընկերության $875 միլիոն գնահատմամբ։

Ֆինանսավորման ռաունդը գլխավորել է Elephant VC-ն՝ Revolut-ի համահիմնադիր Նիկ Ստորոնսկու QuantumLight վենչուրային ընկերություն մասնակցությամբ, հաղորդում է Finextra-ն։

Սա Sipay-ի ֆինանսավորման երկրորդ փուլն է՝ 2024թ. հունիսին Series A-ի շրջանակում $15 միլիոն ներգրավելուց հետո։

Sipay-ի հավելվածները աջակցություն են տրամադրում թվային դրամապանակներին, ներդրումներին եւ հավատարմության ծրագրերին։ Ընկերությունը համագործակցում է Mastercard-ի եւ Visa-ի հետ եւ ինտեգրված է թուրքական բանկերի եւ էլեկտրոնային առեւտրի խոշոր հարթակների հետ։

Ընկերությունը 6,3 միլիոն դրամապանակների օգտատեր եւ 25 000 գրանցված վաճառողներ ունի։ 2024 թվականին ընկերության հասույթը կազմել է $600 միլիոն։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 5669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW