Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) դրամաշնորհ է տրամադրել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին՝ Հայաստանում տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրային համակարգի (EVPS) ստեղծման ծրագրի իրականացման համար։Դա ԵԱԶԲ-ի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից ֆինանսավորվող առաջին ծրագիրն է Հայաստանում։2020 թվականի նոյեմբերի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրներն անցել են էլեկտրոնային անձնագրերի ձեւակերպմանը։ Էլեկտրոնային անձնագիրը պարունակում է տրանսպորտային միջոցի ավելի քան 100 ցուցանիշ, այդ թվում՝ նույնականացման եւ տեխնիկական տվյալներ։2024 թվականին ԵԱԶԲ-ի աջակցությամբ համակարգը ներդրվեց Ղրղզստանում, իսկ 2025 թվականի ապրիլին նախագիծը մեկնարկել է Հայաստանում։Հայաստանում ծրագրի իրականացման ժամկետը 18 ամիս է։ Tweet Դիտում՝ 5627