Եվրամիությունը (ԵՄ) կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, հայտարարել է ԵՄ արտաքին կապերի ծառայության խոսնակ Պետեր Ստանոն (Peter Stano)՝ ի պատասխան Netgazeti պորտալի հարցման։«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի հնարավոր վերականգնման վերաբերյալ վերջին քննարկումների մասին։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցներին և զգոն մնալ պատժամիջոցները շրջանցելու յուրաքանչյուր հնարավոր փորձերից»,- Ստանոյի խոսքերն է մեջբերում Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։Նա հիշեցրել է, որ ԵՄ պատժամիջոցների ռեժիմը նախատեսում է երկրորդային պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել սահմանափակումները։Ստանոն նաև հայտարարել է, որ «հաշվի առնելով ՄԱԿ-ի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) մտահոգությունները», Վրաստանը չպետք է թույլ տա ռուսաստանյան ինքնաթիռների մուտքն իր տարածք։ Պատժամիջոցների պատճառով ՌԴ ավիաընկերություններին դժվար է ապահովել ինքնաթիռների համապատասխանությունը միջազգային տեխնիկական և անվտանգության չափանիշներին, ասել է ԵՄ ներկայացուցիչը:Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին հույս էր հայտնել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շուտով կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը։ 20.01.2023 | 17:38 Վրաստանի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնմանը Երկու օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ էր արտահայտվել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։ «Ես չեմ ողջունում Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը: Այն ժամանակ, երբ բոլոր գործընկեր երկրները խոսքով թե գործով առավելագույն համերաշխությունն են հայտնում Ուկրաինայի անձնուրաց պայքարին, ինձ եւ, վստահ եմ, հասարակության մեծ մասի համար կառավարության եւ իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 5408