Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը, ասված է Վրաստանի ղեկավարի աշխատակազմի այսօր հրապարակած հայտարարության մեջ:Երկրի ղեկավարը նաեւ կոչ է անում կառավարությանը խստացնել հանրապետությունում ռուսաստանցիների ներկայության պայմանները: «Ես չեմ ողջունում Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը: Այն ժամանակ, երբ բոլոր գործընկեր երկրները խոսքով թե գործով առավելագույն համերաշխությունն են հայտնում Ուկրաինայի անձնուրաց պայքարին, ինձ եւ, վստահ եմ, հասարակության մեծ մասի համար կառավարության եւ իշխող կուսակցության դիրքորոշումը, մեղմ ասած, անհասկանալի է»,- նշված է հայտարարությունում, որը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։Ավելին, պետության ղեկավարը կոչ է անում լրացուցիչ սահմանափակումներ մտցնել հանրապետություն ժամանող ռուսաստանցիների համար։ «Մեզ անհրաժեշտ են կարգավորումներ աշխատանքի իրավունքի, բիզնես գրանցելու, գույք ձեռք բերելու կամ ռուսալեզու դպրոցներ բացելու ուղղությամբ»,- հավելել է նա։ 18.01.2023 | 16:22 Լավրովը ողջունել է Վրաստանի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու որոշումը Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շուտով կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը։ Նա նշել էր, որ 2022 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով, ինչը մեծապես պայմանավորված է զբոսաշրջությամբ եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններով։ «Ուրախ եմ, որ մեզ մոտ մարդկանց միջեւ շփումներն ակտիվորեն զարգանում են»,- եզրափակել էր Լավրովը:Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $2,4 միլիարդը, ինչը 52%-ով ավելի է, քան 2021 թվականին։ Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում։ Անցած տարի երկրի մասնաբաժինը Վրաստանի արտաքին առեւտրում կազմել է 13,1%: Tweet Դիտում՝ 8182