Չնայած Արեւմուտքի ճնշումներին՝ տնտեսական եւ սեփական շահերով առաջնորդվելու Վրաստանի կառավարության կարողությունն արժանի է հարգանքի, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։RBC-ի փոխանցմամբ՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հետեւում է, թե ինչպես է Արեւմուտքը ճնշում գործադրում Վրաստանի եւ այլ երկրների վրա՝ պահանջելով միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։«Այն փաստը, որ փոքր երկիրը եւ դրա կառավարությունը համարձակություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են իրենց շահերով եւ իրենց տնտեսության շահերով, արժանի է հարգանքի»,- ասել է նա 2022 թվականին ՌԴ դիվանագիտության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։Լավրովը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շուտով կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը։ Նա նշել է, որ 2022 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով, ինչը մեծապես պայմանավորված է զբոսաշրջությամբ եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններով։ «Ուրախ եմ, որ մեզ մոտ մարդկանց միջեւ շփումներն ակտիվորեն զարգանում են»,- եզրափակել է նա։ 04.04.2022 | 16:51 Ղարիբաշվիլին վստահեցնում է՝ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա փետրվարի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ երկրի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։«Ես միշտ եւ ամենուր գործելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի, ձեր շահերի համաձայն, եւ ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը»,- ավելի ուշ վերահաստատել էր Ղարիբաշվիլին։ Tweet Դիտում՝ 4566