Ռուսաստանը Վրաստանի երկրորդ խոշորագույն առեւտրային գործընկերն է

20.01.2023 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Վրաստան #առեւտուր
2022 թվականին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $2,4 միլիարդը, ինչը 52%-ով ավելի է, քան 2021 թվականին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության («Սաքստատ») այսօր հրապարակած տվյալները։

Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների շարքում։ Անցած տարի երկրի մասնաբաժինը Վրաստանի արտաքին առեւտրում կազմել է 13,1%:

Վրաստանի առեւտրային գործընկերների շրջանում 2022 թվականին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ փոխադարձ առեւտուրը գերազանցել է$ 2,8 միլիարդը, ինչը 30%-ով ավելի է, քան 2021 թվականին։ Երրորդ տեղում Չինաստանն է, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $1,8 միլիարդը (տարեկան աճը՝ 26%)։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չնայած Արեւմուտքի ճնշումներին՝ տնտեսական եւ սեփական շահերով առաջնորդվելու Վրաստանի կառավարության կարողությունն արժանի է հարգանքի: Նա նշել էր, որ Ռուսաստանը հետեւում է, թե ինչպես է Արեւմուտքը ճնշում գործադրում Վրաստանի եւ այլ երկրների վրա՝ պահանջելով միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։



Լավրովը նաեւ հույս էր հայտնել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շուտով կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը։ Նա նշել էր, որ 2022 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով, ինչը մեծապես պայմանավորված է զբոսաշրջությամբ եւ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններով։
Դիտում՝ 6806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW