ԵԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչեւ տարեկան 3%
02.02.2023 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /


ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵԿԲ կառավարիչների խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ։
«Կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել բարձրացնել ԵԿԲ-ի երեք հիմնական տոկոսադրույքները 50 բազիսային կետով և ակնկալում է հետագա բարձրացումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արդյունքում հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է մինչև 3%, ավանդների տոկոսադրույքը` մինչև 2,5%, ԵԿԲ կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքը` մինչև 3,25%:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (FRS) բարձրացրել է հիմնական տոկոսադրույքի միջակայքը 25 բազիսային կետով՝ տարեկան մինչեւ 4,5-4,75%: Սա առավելագույն ցուցանիշն է 2007 թվականից ի վեր․ այն ժամանակ ամերիկյան տնտեսությունը երկար ու խորը ռեցեսիայի եզրին էր։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: