Fitch-ը բարելավել է Վրաստանի վարկանիշի կանխատեսումը

30.01.2023 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Վրաստան #վարկանիշ
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Վրաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը՝ «կայունից» մինչեւ «դրական», եւ հաստատել վարկանիշը «BB» մակարդակում։

Fitch-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին Վրաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5%, իսկ 2024 թվականին՝ 5%, հաղորդում է NewsGeorgia-ն։

Զեկույցի համաձայն՝ դրական կանխատեսումն արտացոլում է 2022 թվականին տնտեսական աճի բարձր տեմպերը, արտարժութային պահուստների ավելացումը եւ հարկաբյուջետային արդյունավետությունը՝ պայմանավորված զբոսաշրջության վերականգնմամբ, միգրանտների թվով եւ Ռուսաստանից կապիտալի ներհոսքով։

Միաժամանակ, Fitch-ը գրում է աշխարհաքաղաքական գործոնների ազդեցության մասին՝ նշելով, որ Վրաստանը ենթարկվում է ռիսկերի Ռուսաստանի մասնակցությամբ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում չկարգավորված հակամարտությունների պատճառով։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները կառավարելու կառավարության ջանքերը պոտենցիալ բարդացնում են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցը»,- ասված է զեկույցում։
Դիտում՝ 4799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW