Անցած տարի Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել ավելի քան $2 միլիարդ
17.01.2023 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ mygeorgia.travel

Անցած տարվա հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել $2 միլիարդ 67 միլիոն, ասված է զեկույցում։ Այս ծավալից $1,1 միլիարդը (կամ 53,5%-ը) երկիր է մուտք գործել սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Մեկ տարի առաջ Վրաստանը Ռուսաստանից ստացել էր $411,4 միլիոն, այդպիսով միջոցների ներհոսքը, ըստ վիճակագրության, աճել է մոտ հինգ անգամ։
Ռուսաստանն առաջին տեղում է դրսից փոխանցումների ծավալով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Իտալիան՝ տարեկան $431,6 միլիոնով: Երրորդ տեղը զբաղեցրած ԱՄՆ-ից Վրաստան է փոխանցվել $326,3 միլիոն։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: