2022-ին հայաստանցի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են ավելի քան $156 միլիոն
25.01.2023 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tonkosti.ru

Նշվում է, որ այս ցուցանիշը $300 միլիոնով ավելի է, քան 2019 թվականի նախահամավարակային տարում եւ 182%-ով ավելի, քան 2021 թվականին, երբ գործում էին սահմանափակումները։
«Եկամտի աճը կապված է զբոսաշրջության վերականգնման եւ Ռուսաստանից միգրացիայի ալիքի հետ, քանի որ ժամանակավոր բնակության վայր ժամանած ռուսաստանցիներն իրավունք ունեն երկրում մնալ մինչեւ մեկ տարի՝ զբոսաշրջիկի կարգավիճակով։ Այնուհետեւ նրանք պետք է հատեն սահմանը, եւ բնակության համար թույլատրված տարին կսկսվի նորից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ազգային բանկի տվյալներով՝ ռուսաստանցիները Վրաստանում ծախսել են $891 միլիոն՝ 2,3 անգամ ավելի, քան այս ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Թուրքիայի քաղաքացիները։
Ամենաշատը զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են ամառային սեզոնի պիկին՝ օգոստոսին՝ $523 միլիոն։
Զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ըստ երկրների բաշխվել են հետեւյալ կերպ.
- Ռուսաստան՝ $891 միլիոն,
- Թուրքիա՝ $399,4 միլիոն,
- Եվրամիություն` $333 միլիոն,
- Ուկրաինա՝ $282,3 միլիոն,
- Իսրայել՝ $270,5 միլիոն,
- Բելառուս` $244,2 միլիոն,
- Սաուդյան Արաբիա` $159,8 միլիոն,
- Հայաստան՝ $156,1 միլիոն,
- Ադրբեջան՝ $100,4 միլիոն,
- Իրան՝ $91,1 միլիոն,
- Այլ երկրներ՝ $589 միլիոն։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: