Դավոսի ֆորումին Վրաստանը գործնական առաջարկ է ներկայացրել Amazon-ին
19.01.2023 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ arcpublishing.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։
«Աշխարհի խոշորագույն առցանց առեւտրային հարթակ հանդիսացող Amazon-ին առաջարկել ենք դիտարկել Վրաստանում AWS-ի տվյալների մշակման տարածաշրջանային կենտրոնի բացման հնարավորությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Դավիթաշվիլին, Վրաստանի առաջարկը կայանում է նրանում, որ «Amazon-ը Վրաստանը դիտարկի որպես տեղեկատվության փոխանակման հանգույցներից մեկը»։
Փոխվարչապետի խոսքով՝ Ֆունկեի հետ հանդիպմանը քննարկել է նաեւՎրաստանում թվային տնտեսության զարգացումը եւ Amazon կորպորացիայի աջակցությունը երկրի կառավարությանը «թվային փոխակերպման» հարցում։
Amazon Web Services-ը հանդիսանում է Amazon կորպորացիայի ստորաբաժանումը, որը ծառայություններ է տրամադրում ամպային տեխնոլոգիաների ոլորտում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Դավոսում ընթացող ֆորումի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել էր ամերիկյան Citigroup-ի դիտորդ խորհրդի ղեկավարի տեղակալ Ջեյ Քոլինզի (Jay Collins) հետ։
Վրաստանի վարչապետը նրա հետ քննարկել էր բանկային եւ ֆինանսական ոլորտներում համագործակցության կոնկրետ ուղղությունները։ Քննարկվող հարցերի թվում էր Վրաստանում Citigroup-ի սպասարկման գլոբալ բիզնես կենտրոն բացելու հնարավորությունը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: