Ղարիբաշվիլին Citigroup-ին առաջարկել է սպասարկման կենտրոն բացել Վրաստանում

18.01.2023 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Citigroup #սպասարկման կենտրոն
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ամերիկյան Citigroup-ի դիտորդ խորհրդի ղեկավարի տեղակալ Ջեյ Քոլինզի (Jay Collins) հետ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հանրապետությունում սպասարկման գլոբալ կենտրոն բացելու հնարավորությունը։

«Վրաստանի վարչապետը Citigroup-ի դիտորդ խորհրդի ղեկավարի տեղակալի հետ քննարկել է բանկային եւ ֆինանսական ոլորտներում համագործակցության կոնկրետ ուղղությունները։ Քննարկվող հարցերի թվում էր Վրաստանում սպասարկման գլոբալ բիզնես կենտրոն բացելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ Վրաստանի ներդրումային ներուժը եւ հանրապետության կառավարության կոնկրետ քայլերն՝ ուղղված երկիրը ֆինանսական կենտրոնի վերածելուն։

Նշվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը Դավոսում արդեն մի շարք հանդիպումներ է անցկացրել համաշխարհային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են նաեւ վարչապետի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ։
Դիտում՝ 4107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW