Աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը՝ Rothschild & Co-ն մշակել է Վրաստանը բազմաֆունկցիոնալ ֆինանսական տարածաշրջանային կենտրոնի վերածելու ռազմավարությունը եւ նախնական փաստաթուղթը ներկայացրել երկրի վարչապետին։NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ ռազմավարության հիմնական առաջնահերթություններն են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ժամանակակից ֆինանսական եւ տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը, երկրում ֆինանսական ուժեղ կենտրոնների զարգացման խթանումը եւ կապիտալի շուկայի զարգացումը։«Փաստաթղթի աշխատանքային տարբերակը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին է ներկայացրել ընկերության կառավարիչ տնօրեն Արիել Մալարդ դե Ռոտշիլդը (Arielle Malard de Rothschild): Ռազմավարությունը ներառում է կոնկրետ նախագծեր եւ քայլեր, որոնք կօգնեն Վրաստանը վերածել բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային կենտրոնի»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։Վարչապետը վերահաստատել է Վրաստանի կառավարության լիակատար պատրաստակամությունը ռազմավարության մեջ նախանշված նախագծերն արդյունավետ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար։ 17.12.2021 | 11:01 «Rothschild»-ը մտադիր է Վրաստանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն Հիշեցնենք, որ Վրաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու համաձայնագիրը ձեւավորվել էր անցած տարվա վերջին Բրյուսելում՝ Վրաստանի կառավարության եւ ընկերության տնօրենի միջեւ:Ընթացիկ տարվա սկզբին տեղեկացրել էինք, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է Թբիլիսիում եւ Գոնիոյում (Աջարիայի շրջան) ստեղծել ֆինանսական գոտիներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ երկիրը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելուն: Tweet Դիտում՝ 4952