Վրաստանի կառավարությունը նախատեսում է Թբիլիսիում եւ Գոնիոյում (Աջարիայի շրջան) ստեղծել ֆինանսական գոտիներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ երկիրը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելուն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։Sputnik-Georgia-ի փոխանցմամբ՝ վարչապետը տեղեկացրել է, որ ֆինանսական կենտրոններից մեկը կարող է հայտնվել Թբիլիսյան ծովի մոտ՝ ենթադրաբար 110 հեկտար տարածքում։ Նմանատիպ, բայց ավելի բազմաֆունկցիոնալ կենտրոն նախատեսվում է ստեղծել Գոնիո գյուղում՝ ռուսական նախկին ռազմաբազայի տարածքում։Ղարիբաշվիլին էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է համակարգել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման գործընթացը։«Ֆինանսական հատուկ գոտիները միջազգային ընկերություններին կառաջարկեն իրավական ռեժիմներ՝ հիմնված ընդհանուր իրավունքի սկզբունքների վրա, ինչպես նաեւ լիբերալ կարգավորող եւ հարկային ռեժիմներ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Ամենակարեւորն այն է, որ ֆինանսական գոտիներում գործող միջազգային ընկերությունների անձնակազմի զգալի մասը լինելու են Վրաստանի քաղաքացիներ, ինչը թույլ կտա նրանց ունենալ մասնագիտական եւ կարիերայի առանձնահատուկ աճ»,- ասել է Ղարիբաշվիլին։Կառավարության ղեկավարի խոսքով՝ կարեւոր է նաեւ, որ միջազգային բարձր հեղինակություն եւ փորձ ունեցող ընկերություններ, ինչպիսին է Rothschild խորհրդատվական ընկերությունը, մասնակցեն Թբիլիսիում եւ Գոնիոյում ֆինանսական կենտրոնների ստեղծմանը։ Մեկ շաբաթից ընկերության պատվիրակությունը կայցելի երկիր եւ կսկսի ակտիվ աշխատանքը։Նաեւ, ինչպես նշել է Ղարիբաշվիլին, ֆինանսական գոտիները կենտրոնանալու են ակտիվների կառավարման, ֆինտեխի, հումքային ապրանքների առեւտրի, կապիտալի կառավարման եւ այլ ոլորտներում գործող միջազգային ֆինանսական ընկերությունների վրա, եւ, ի վերջո, ակնկալվում է, որ այդ ֆինանսական կենտրոնների գործարկումն իր զգալի ներդրումը կունենա կապիտալի շուկայի զարգացման գործում: 17.12.2021 | 11:01 «Rothschild»-ը մտադիր է Վրաստանը դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն Banks.am-ը հիշեցնում է, որ աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը՝ Rothschild & Co-ն, կաշխատի Վրաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու ռազմավարության մշակման ուղղությամբ։Համապատասխան համաձայնագիրը ձեւավորվել էր անցած տարվա դեկտեմբերին Բրյուսելում Վրաստանի կառավարության եւ ընկերության տնօրեն Արիել Մալարդ դե Ռոտշիլդի միջեւ: Նշվում էր, որ ընկերությունը ռազմավարություն է մշակելու Վրաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ու դրամաշնորհներ ներգրավելու նպատակով։ Tweet Դիտում՝ 4865