Աշխարհի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկը՝ Rothschild & Co-ն, կաշխատի Վրաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու ռազմավարության մշակման ուղղությամբ։Համապատասխան համաձայնագիրը ձեւավորվել է Բրյուսելում Վրաստանի կառավարության եւ ընկերության տնօրեն Արիել Մալարդ դե Ռոտշիլդի միջեւ, հաղորդում է Newsgeorgia-ն։Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Ռոտշիլդի հանդիպմանը նշվել է, որ ընկերությունը ռազմավարություն է մշակելու Վրաստանը տարածաշրջանային կենտրոն դարձնելու, ինչպես նաեւ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ու դրամաշնորհներ ներգրավելու նպատակով։«Վարչապետի գրասենյակի հետ պայմանավորվել ենք, որ Վրաստանի կառավարությանը խորհրդատվություն կտրամադրենք օտարերկրյա ուղղակի ներդրումների, Վրաստանը ֆինանսական կենտրոն դարձնելու, ինչպես նաեւ Վրաստանի համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման հետ կապված մի շարք հարցերի շուրջ, ինչը, կարծում ենք, շատ հետաքրքիր աշխատանք է ենթադրում»,- ասել է Ռոտշիլդը։Հանդիպմանը նշվել է Վրաստանում առկա բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաեւ առանձնացվել են այն խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք Վրաստանի կառավարությունը նախատեսում է առաջարկել օտարերկրյա ներդրողներին։ Խոսքը ինչպես ֆինանսական կենտրոնների ստեղծման, այնպես էլ խոշոր զբոսաշրջային, լոգիստիկ ու արդյունաբերական նախագծերի մասին է։Rothschild & Co-ն խոշորագույն անկախ ֆինանսական խմբերից մեկն է, որը գործում է աշխարհի ավելի քան 40 երկրում: Tweet Դիտում՝ 4997