Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում գնաճը սկսել է նվազել, ամերիկացի տնտեսագետները դեռեւս ակնկալում են, որ տոկոսադրույքների աճը կհանգեցնի տնտեսության ռեցեսիայի առաջիկա 12 ամիսներին։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս եզրակացությունը հիմնված է The Wall Street Journal-ի եռամսյակային հարցման վրա։ Դրա համաձայն՝ տնտեսագետներն այժմ տարվա ընթացքում ռեցեսիայի հավանականությունը գնահատում են 61%՝ հոկտեմբերի 63%-ի դիմաց։ Թերթը հարցում է անցկացրել 71 տնտեսագետի շրջանում, սակայն ոչ բոլորն են պատասխանել բոլոր հարցերին։ Հարցումն անցկացվել է հունվարի 6-ից 10-ը։Ինչպես նշում է թերթը, հարցվածների երեք քառորդը կարծում է, որ Դաշնային պահուստային համակարգը (FRS) չի կարողանա ապահովել «փափուկ վայրէջք», այսինքն՝ այս տարի նվազեցնել գնաճը միայն տնտեսության տեմպերի դանդաղեցման գնով: Թեեւ վերլուծաբանները կարծում են, որ ռեցեսիան անխուսափելի է, այնուամենայնիվ, նրանք կանխատեսում են, որ այն համեմատաբար մակերեսային եւ կարճատեւ կլինի:Հարցմանը մասնակցած տնտեսագետներն, ըստ միջինացված տվյալների, կարծում են, որ ԱՄՆ ՀՆԱ-ն 2023 թվականի առաջին եռամսյակում կաճի տարեկան 0,1%-ով, իսկ երկրորդում կնվազի 0,4%-ով։ Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճ չի լինի, իսկ չորրորդում աճը կկազմի 0,6%։ 05.01.2023 | 15:47 ԱՄՀ. Դաշնային պահուստային համակարգին վաղ է հաղթանակ տոնել Տնտեսագետները գտնում են, որ այս տարի FRS-ը ստիպված կլինի բարձրացնել տոկոսադրույքը մինչեւ 5%, նախքան սկսի նվազեցնել այն: Հարցվածների 37%-ը կարծում է, որ շրջադարձը տեղի կունենա 2024 թվականի առաջին եռամսյակում, 31%-ը՝ չորրորդ եռամսյակում, 8%-ը՝ երկրորդ եռամսյակում։ Tweet Դիտում՝ 5586