Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անցկացրած օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, եւ արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաեւ տնտեսական ոլորտում:«Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով»,- նշել է նա: Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաեւ համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:Ներկայացվել է իրավիճակը նաեւ էներգամատակարարման, ջրամատակարարման եւ ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարեւորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը: Tweet Դիտում՝ 2759