ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար ռուսաստանյան սառեցված ակտիվների բռնագրավմանը, հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով The Washington Post թերթը։Համապատասխան լրացումը ներառված է 2023 ֆինանսական տարվա համար $1,66 տրիլիոն ընդհանուր ծավալով բյուջեի նախագծում, որը Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է դեկտեմբերի 22-ին։Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատն այսօր կհաստատի օրինագիծը: Այնուհետև փաստաթուղթը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով նախկինում պաշտպանում էր ռուսաստանյան ակտիվները Կիևի օգտին բռնագրավելու գաղափարը, գրում է Washington Post-ը։Սենատոր Լինդսի Գրեմը, ով սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ այս նախաձեռնության համահեղինակն է, ասել է, որ ակտիվների բռնագանձումը թույլ կտա Ուկրաինային միլիարդավոր դոլարներ ստանալ եւ, միաժամանակ, ճնշում չի գործադրի ամերիկացի հարկատուների վրա:«Հուսով եմ, օրենքը կխրախուսի Արդարադատության նախարարությանը կրկնապատկել իր ջանքերը կլեպտոկրատների ունեցվածքը բռնագրավելու համար, իսկ մեր եվրոպացի դաշնակիցներին՝ հետեւել այս օրինակին»,- թերթին ասել է կոնգրեսական Թոմ Մալինովսկին, որն առաջ է մղում նախաձեռնությունը Ներկայացուցիչների պալատում: 30.11.2022 | 14:29 ԵՀ-ն առաջարկել է ՌԴ սառեցված ակտիվներից ներդրումային հիմնադրամ ստեղծել Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Եվրահանձնաժողովն առաջարկել էր ստեղծել հատուկ հիմնադրամ, որը բաղկացած կլինի ՌԴ Կենտրոնական բանկի €300 միլիարդ եւ մասնավոր €19 միլիարդ ծավալով սառեցված ակտիվներից՝ այդ միջոցները ԵՄ կառավարմամբ ներդնելու, իսկ հասույթն օգտագործելու Ուկրաինային փոխհատուցվող վճարումների համար։ Tweet Դիտում՝ 16154