ԵՀ-ն առաջարկել է ՌԴ սառեցված ակտիվներից ներդրումային հիմնադրամ ստեղծել

30.11.2022 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուրսուլա ֆոն դեր Լեյեն #ՌԴ #պատժամիջոցներ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է ստեղծել հատուկ հիմնադրամ, որը բաղկացած կլինի ՌԴ Կենտրոնական բանկի €300 միլիարդ եւ մասնավոր €19 միլիարդ ծավալով սառեցված ակտիվներից՝ այդ միջոցները ԵՄ կառավարմամբ ներդնելու, իսկ հասույթն օգտագործելու Ուկրաինային փոխհատուցվող վճարումների համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեսաուղերձում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք արգելափակել ենք ՌԴ Կենտրոնական բանկի €300 միլիարդի պահուստները եւ ռուսաստանցի օլիգարխների €19 միլիարդի մասնավոր միջոցները։ Կարճաժամկետ հեռանկարում կարող ենք մեր գործընկերների հետ ստեղծել մի կառույց, որը կկառավարի այդ միջոցները, կներդնի դրանք, իսկ հետո ստացված հասույթն օգտագործի Ուկրաինայի համար: Պատժամիջոցները չեղարկելուց հետո միջոցները պետք է օգտագործվեն՝ ամբողջությամբ փոխհատուցելու Ուկրաինայի կորուստները»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նա ընդգծել է, որ այդ գործողությունները օրինականացնելու համար ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ միջազգային դատարան ստեղծել եւ այդ նպատակով ստանալ ՄԱԿ-ի աջակցությունը։
 
Դիտում՝ 5447

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW