Սաուդյան Արաբիայում խոշոր ավիացիոն հանգույց կստեղծվի

08.12.2022 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սաուդյան Արաբիա #ավիացիոն հանգույց #IATA
Սաուդյան Արաբիայի մշակած ծրագիրը՝ թագավորության տարածքում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում նոր խոշոր ավիացիոն հանգույց ստեղծելու վերաբերյալ, հավանության է արժանացել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ղեկավար Ուիլի Ուոլշի կողմից։

Այս հանգույցը կլրացնի Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) եւ Քաթարում արդեն գործողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով էմիրութական The National թերթը։

Ուոլշի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում նոր հանգույցը կարող է հաջողություն ունենալ՝ հաշվի առնելով դրա բարենպաստ աշխարհագրական դիրքը, որը բավականին հեռու է Դուբայի եւ Դոհայի բանուկ օդանավակայաններից:

«Եթե որեւէ մեկը կարող է իրականացնել նման հավակնություններ, դա, հավանաբար, Սաուդյան Արաբիան է, քանի որ այս երկիրն ունի ապագայի հստակ տեսլական՝ հիմնված ֆինանսական հնարավորությունների վրա»,- ասել է IATA-ի ղեկավարը։

Սաուդյան Արաբիան առաջ է քաշել ավիացիոն խոշոր հանգույց ստեղծելու գաղափարը՝ նոր ազգային ավիաընկերության ստեղծման եւ մինչեւ 2030 թվականը Էր Ռիադում նոր միջազգային օդանավակայանի կառուցման հաշվին։



Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Saudia ազգային ավիափոխադրողի գլխավոր տնօրեն Իբրահիմ ալ-Քուսին տեղեկացրել էր, որ բանակցություններ է վարում Airbus եւ Boeing ավիաարտադրողների հետ՝ ինքնաթիռներ ձեռք բերելու ինչպես սեփական օգտագործման, այնպես էլ նոր ավիաընկերության համար, որը նախատեսում են ստեղծել թագավորության իշխանությունները:
Դիտում՝ 8812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW