IATA․ 2023-ին գլոբալ ավիացիոն ոլորտը կվերադառնա շահութաբերության

07.12.2022 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#IATA #ավիացիա #շահույթ
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) ակնկալում է, որ 2023 թվականին համաշխարհային ավիացիոն ոլորտը կվերադառնա շահութաբերության։

Finmarket-ը հաղորդում է, որ IATA-ի կանխատեսման համաձայն՝ հաջորդ տարի ավիաընկերությունները կստանան $4,7 միլիարդ զուտ շահույթ (հասույթը՝ 779 միլիարդ)։ Դա կլինի առաջին շահույթը 2019 թվականից ի վեր, երբ այդ ցուցանիշը կազմել էր $26,4 միլիարդ։

2023 թվականին ուղեւորահոսքն առաջին անգամ մինչկովիդյան 2019 թվականից հետո կարող է գերազանցել 4 միլիարդ մարդու նշագիծը. ակնկալվում է, որ ավիաընկերությունների ծառայություններից կօգտվի 4,2 միլիարդ ճանապարհորդ։

2022 թվականի արդյունքներով ոլորտի ընդհանուր զուտ վնասը կանխատեսվում է $6,9 միլիարդի մակարդակում (հունիսյան կանխատեսման՝ $9,7 միլիարդի դիմաց), իսկ հասույթը կկազմի $727 միլիարդ:

2021 թվականին ոլորտը կրել էր $42 միլիարդի վնաս, իսկ կովիդյան 2020 թվականին՝ $137,7 միլիարդի։

Միակ տարածաշրջանը, որն արդեն այս տարի կվերադառնա շահութաբերության, Հյուսիսային Ամերիկան է, կարծում են IATA-ում: 2023 թվականին վերջինիս կմիանան Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը, իսկ Լատինական Ամերիկան, Աֆրիկան եւ Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կշարունակեն կորուստներ կրել:

IATA-ն միավորում է 300 ավիաընկերություններ, որոնք կատարում են համաշխարհային օդային փոխադրումների ավելի քան 80%-ը:
Դիտում՝ 5239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW