Միջոցներ կտրամադրվեն Ադրբեջանի բանկային հատվածի իրացվելիության ապահովման համար

12.11.2008 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանի Վերահսկիչ պալատի նախագահ Հեյդար Ասադովն ասել է, որ Ադրբեջանի բանկային հատվածի իրացվելիության ապահովման նպատակով 2009 թվականի պետբյուջեով նախատեսված է 50 մլն մանաթ, որը ներդրվելու է բանկերի կանոնադրական կապիտալներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», ֆինանսների փոխնախարար Ազեր Բայրամովը նշել է, որ բյուջեի միջոցները նախատեսված են բանկային ողջ հատվածի համար:

«Բանկերի ընտրության չափորոշիչներ դեռ չեն մշակվել. այդ ուղղությամբ այսօր Ադրբեջանի Ազգային բանկի հետ համատեղ աշխատանք է տարվում»,- ասել է Բայրամովը:

Ադրբեջանում գործում է 45 բանկ, որոնցից 23-ում առկա է արտասահմանյան կապիտալ:

Դիտում՝ 7899

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW