Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսը խոստացել է իր ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Բեզոսն այս մասին հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։ Նա հրաժարվել է նշել կապիտալի կոնկրետ մասնաբաժինը, որը նախատեսում է հատկացնել բարեգործությանը, ինչպես նաեւ գումարի հնարավոր հասցեատերերին։Բեզոսն ասել է, որ մտադիր է գումարը նվիրաբերել՝ քանի դեռ ողջ է, այլ ոչ թե կտակել այն։ Կապիտալի զգալի մասը նա կուղղի կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ կաջակցի այն մարդկանց, ովքեր կարող են «միավորել մարդկությունը խորը սոցիալական եւ քաղաքական պառատկման պայմաններում»:Ըստ Forbes Real-Time վարկանիշի տվյալների, որոնք թարմացվում են իրական ժամանակում, Բեզոսի կարողությունն այժմ գնահատվում է $124,1 միլիարդ: Նա զբաղեցնում է վարկանիշում չորրորդ տեղը, թեեւ դեռեւս 2021 թվականին Բեզոսն աշխարհի ամենահարուստ գործարարն էր։ 14.07.2022 | 09:30 Բիլ Գեյթսը որոշել է իր գրեթե ողջ կարողությունը տրամադրել բարեգործությանը Ինչպես նշում է CNN-ը, Բեզոսին քննադատում էին The Giving Pledge նախաձեռնությանը չմիանալու համար. այն գործարկել են Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը եւ Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը։ Նախաձեռնության մասնակիցները հրապարակավ խոստանում են իրենց կարողության մեծ մասը տրամադրել բարեգործությանը: Բացի Գեյթսից ու Բաֆեթից, նրանց թվում են նաեւ միլիարդատերեր Յուրի Միլներն ու Վլադիմիր Պոտանինը։ Բեզոսն ունի իր սեփական բարեգործական հիմնադրամը՝ Bezos Earth Fund-ը, որին գործարարը 10 տարվա ընթացքում նվիրաբերել է $10 միլիարդ, ինչը կազմում է նրա ներկայիս կարողության մոտ 8%-ը, գրում է CNN-ը։Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, միացել է The Giving Pledge-ին 2019 թվականին։ Նա այժմ հինգերորդն է Forbes Real-Time-ի կանանց վարկանիշում, վերջինիս կարողությունը գնահատվում է $29,8 միլիարդ: 2019 թվականի մայիսին Սքոթը խոստացավ շարունակել իր բարեգործական ջանքերը «մինչեւ չդատարկվի իր չհրկիզվող պահարանը»: Tweet Դիտում՝ 8335