2022 թվականին ՀՀ Կառավարությունն ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ մշակված միջոցառումը, որն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) ներգրավման խթանմանը։Այն գործատուները, որոնք կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կարող են դիմել ԲՈՈՒՄ-ին վճարվող աշխատավարձի 20%-ից մինչեւ 70% պետական սուբսիդավորմանը։Գործարկված Talent.icarmenia.am առցանց հասանելի հարթակում կարելի է օնլայն գործիքի միջոցով ստուգել, արդյոք տվյալ մասնագետը համապատասխանում է սահմանված չափանիշներին, գտնել մանրամասն բացատրություն, թե ով կարող է դիմել պետական աջակցությանը, որքան է փոխհատուցման չափը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար, ինչպես դիմել եւ ուր ուղարկել լրացված դիմումը։ Աջակցության սանդղակը բերված է այս հղումով: 12.08.2022 | 17:43 Աշխատավարձի՝ մինչեւ 2 միլիոն դրամի փոխհատուցման պետական ծրագիր Հայաստանի ներդրումային խորհուրդը ծառայում է որպես պետություն- մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության եւ ՓՄՁ ասոցիացիաների միջեւ, որն ուղղված է բիզնեսի միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Խորհուրդը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ եւ խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ:«Գործունեության 15 տարիների ընթացքում ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով եւ IC Armenia թիմի ղեկավարությամբ իրականացվել են 25 լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը, շրջանառության հարկի հարկման համակարգի ներդրումը, լիզինգային բարեփոխումները եւ շատ ավելին»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2811