Զելենսկին հաջորդ տարվա համար Եվրամիությունից $38 միլիարդ է խնդրել

25.10.2022 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Զելենսկի #ԵՄ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Եվրամիության առաջնորդներին՝ խնդրելով ծածկել 2023 թվականի համար երկրի բյուջեի $38 միլիարդի դեֆիցիտը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությամբ նա հանդես է եկել՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Բեռլինում ընթացող Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում:

Միաժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դեռ «ոչ մի ցենտ» չի ստացել երկրի արագ վերականգնման ծրագիրն իրականացնելու համար։ Այն գնահատվել է $17 միլիարդ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ համաժողովը նվիրված է «21-րդ դարի Մարշալի պլանի» ստեղծմանը։

Նրա խոսքով՝ Գերմանիայի պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ ավերիչ պատերազմից հետո հնարավոր է վերականգնվել: Շոլցը կոչ է արել պլանավորել Ուկրաինայի ապագան «որպես Եվրամիության բարգավաճ եւ ժողովրդավարական անդամի ու կանաչ էներգիա եւ բարձր տեխնոլոգիաներ արտահանող երկրի»: Կանցլերը վստահեցրել է, որ Ուկրաինային կաջակցեն «այնքան, որքան անհրաժեշտ է»։

Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախօրեին Frankfurter Allgemeine Zeitung-ի համար հոդվածում նշել էին, որ Ուկրաինային անհրաժեշտ է «Մարշալի պլան», որի մշակումը պետք է սկսվի անմիջապես:
Դիտում՝ 8794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW