Ուկրաինային անհրաժեշտ է «Մարշալի պլան», դրա մշակումը պետք է սկսվի անմիջապես, հայտարարել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Frankfurter Allgemeine Zeitung-ի համար գրած հոդվածում։RBC-ի փոխանցմամբ, նյութը հրապարակվել է Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի նախօրեին, որին կմասնակցի նաեւ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։Հոդվածում Շոլցը եւ Ֆոն դեր Լեյենը հիշեցրել են, որ Ուկրաինան Եվրամիությանն անդամակցության թեկնածու է։ «Հետեւաբար, վերականգնման ճանապարհը նաեւ Ուկրաինայի ճանապարհն է դեպի Եվրամիություն։ Ուկրաինան նաեւ պաշտպանում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ամբողջ աշխարհում մեր խաղաղ գոյակցության եւ բարգավաճման հիմքը։ Ուստի, եթե մենք աջակցում ենք Ուկրաինային, մենք կառուցում ենք մեր ապագան եւ մեր ընդհանուր Եվրոպայի ապագան»,- գրել են քաղաքական գործիչները։Նրանք նշել են, որ Ուկրաինայի վերականգնումը սերունդների խնդիր է, որը պետք է սկսել այսօր։«Մարշալի պլան»-ը (Եվրոպայի վերականգնման ծրագիր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում 1947 թվականի հունիսի 5-ին։ Նույն թվականին այն քննարկելու համար Փարիզում գումարվեց եվրոպական երկրների համաժողով, մասնակիցները որոշեցին Արեւմտյան Եվրոպային չորս տարվա համար անհրաժեշտ վարկերի չափը։ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց «Մարշալի պլան»-ը 1948 թվականին: Դրա իրագործումը տեղի է ունեցել «Օտարերկրյա պետություններին աջակցության քառամյա ծրագրի մասին» օրենքի շրջանակում, ընդհանուր գումարը կազմել է $12,4 միլիարդ։ Tweet Դիտում՝ 7442