«Սպայկա» ընկերության տնօրենն իր աշխատավայրում է
06.05.2011 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Այդ մասին այսօր Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Կարեն Բաղդասարյանը` մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները Դավիթ Ղազարյանին փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով ձերբակալելու մասին:
Կարեն Բաղդասարյանը չի հերքել եւ չի հաստատել Դավիթ Ղազարյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվությունը` նշելով, որ ընկերությունն այդ թեմայով պաշտոնական մեկնաբանություններ չունի:
«Սպայկա» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտահանողներից է:
2011թ. ընկերությունը կառավարության կողմից ստացել է սարքավորումների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ վճարման եռամյա տարժամկետման թույլտվություն:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: