ԵՀ ղեկավարը կոչ է արել միասնության՝ «գազային շանտաժից» պաշտպանվելու համար
19.10.2022 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս առաջարկով նա հանդես է եկել այսօր Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստի ընթացքում։
Ֆոն դեր Լեյենը կոչ է արել «եվրոպական համերաշխության և եվրոպական միասնության»՝ «պաշտպանվելու համար գազային շանտաժից»։ «Եվրոպացիները պետք է գազ գնեն միասին, սա կարևոր է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ գնումներ իրականացնող ընկերությունները պետք է կոնսորցիում ստեղծեն։
«Դրան է մեզ դրդում անցած ամառվա փորձը, երբ ընկերությունները գնումների հարցում մրցում էին միմյանց հետ՝ դրանով իսկ առաջացնելով գնաճ»,- ընդգծել է նա։ «Մեզ անհրաժեշտ է էներգետիկ համերաշխություն»,- հավելել է ֆոն դեր Լեյենը:
ԵՀ նախագահն ասել է, որ երկրները պետք է համատեղ գնեն գազի պահեստարանները լցնելու համար անհրաժեշտ ծավալների մոտ 15%-ը։ «Այս միջոցն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր փորձը։ Մեր հայտին միասնական պատասխանը պետք է պարտադիր լինի»,- ընդգծել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է նաեւ, որ ԵՄ-ին հաջողվել է ութ ամսվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել ռուսաստանյան գազից իր «հսկայական կախվածությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: