«Միր» քարտերը սպասարկելու համար Թուրքիան կարող է նոր բանկ ստեղծել
29.09.2022 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ banki.ru

Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Ռուս-թուրքական գործարար խորհրդի տնօրեն Ալեքսեյ Եգարմինը։ Նրա խոսքով՝ թուրքական կողմն արդեն մի շարք այլընտրանքներ է առաջարկել ֆինանսական գործարքների իրականացման համար, որոնցից մեկը նոր բանկի ստեղծումն է, որը կախված չի լինի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների ճնշումից։
«Թուրքիայի կառավարությունում հայտարարել են, որ եթե բանկերն այդպես են վարվում, մենք կփորձենք «Միր» քարտերի աշխատանքի համար այլընտրանք գտնել։ Նրանք հիմա դրանով են զբաղված: Միգուցե, դա լինի հատուկ բանկ կամ բլոկչեյնում հաշվարկների վրա հիմնված հատուկ համակարգ, կամ էլ փակ քլիրինգ: Հնարավոր է՝ հաշվարկների համար առանձին կենտրոն։ Մենք փնտրում ենք եւ առաջիկա օրերին կներկայացնենք, սա է Թուրքիայի դիրքորոշումը»,- նշել է գործարար խորհրդի տնօրենը։
Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը բավական ժամանակ է ունեցել վճարումներ կատարելու համար ավելի ժամանակակից անվտանգ հարթակների անցնելու համար, ներառյալ՝ կրիպտոարժույթի վրա հիմնված ապակենտրոնացված ֆինանսները: Ալեքսեյ Եգարմինը նշել է, որ այժմ պետք է աշխատել ավելի ապահով եւ արտաքին ազդեցությունից պաշտպանված վճարային մեխանիզմի վրա:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: