Թուրքիայի երեք պետական բանկեր, որոնք դեռևս մշակում են «Միր» քարտերով կատարված գործարքները, որոշել են դադարեցնել դրանց սպասարկումը։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։ Թուրքիայի ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։Խոսքը Turkiye Halk, TC Ziraat և Turkiye Vakiflar բանկերի մասին է. դրանք, ըստ գործակալության, միակ ֆինանսական հաստատություններն են Թուրքիայում, որոնք դեռեւս սպասարկում են «Միր» քարտերը։Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարներին հանձնարարել է Ռուսաստանի հետ մշակել այլընտրանքներ «Միր» վճարային համակարգին:Սեպտեմբերի 20-ին թուրքական Isbank-ը եւ Denizbank-ը տեղեկացրեցին ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի օգտագործումը դադարեցնելու մասին: Isbank-ում ընդգծել էին, որ տեսել եւ գնահատել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարությունը «Միր» վճարային համակարգի հետ ֆինանսական կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ եւ որոշել են դադարեցնել գործարքները։ Tweet Դիտում՝ 8872