Թուրքական Isbank-ը հայտարարել է ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի օգտագործումը դադարեցնելու մասին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկային հաստատությունը ձգտում է իր գործունեությունն իրականացնել ազգային եւ միջազգային օրենքներին, կանոններին եւ սկզբունքներին համապատասխան: Isbank-ում ընդգծել են, որ տեսել եւ գնահատել են ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարությունը «Միր» վճարային համակարգի հետ ֆինանսական կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ եւ որոշել են դադարեցնել գործարքները։Isbank-ը սկսել էր «Միր» քարտերի ընդունումն իր բանկոմատներում եւ POS տերմինալներում 2019 թվականի ապրիլին: Այն Թուրքիայի խոշորագույն մասնավոր բանկերից է, ինչպես նաեւ ավանդների չափով երկրի 5 լավագույն վարկային հաստատություններից մեկն է:«Միր» քարտերի սպասարկումը դադարեցվել է նաեւ Denizbank-ում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են բանկի հեռախոսային կենտրոնում։ ««Միր» քարտով, ինչպես նաեւ ռուսական արժույթի հետ կապված գործարքներ մեր բանկում չեն իրականացվում, բանկոմատներում այդ քարտերը չեն ընդունվում»,- նշել են բանկում։ Denizbank-ը սկսել էր «Միր» քարտերի ընդունումը մայիսին։ 19.09.2022 | 12:26 ԵՄ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը «Միր» համակարգի դեմ «Միր» վճարային համակարգի մամուլի ծառայությունում RBC-ին հայտնել են, որ յուրաքանչյուր կոնկրետ երկրում «Միր» քարտերի ընդունման եւ սպասարկման հետ կապված իրավիճակը կախված է բանկերի դիրքորոշումից: «Օտարերկրյա գործընկերներն իրենք են որոշում կայացնում «Միր» քարտերի ընդունման համար ենթակառուցվածքի բացման մասին, դրանց ընդունումն ու սպասարկումը կոնկրետ երկրում կախված կլինի վարկային հաստատությունների դիրքորոշումից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 13243