ԱՄՆ-ը զգուշացնում է ՌԴ տարածքից դուրս «Միր»-ի օգտագործման ռիսկերի մասին

16.09.2022 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #«Միր» համակարգ #OFAC
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ ոչ ամերիկյան ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքում ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) հետ կամ ընդլայնում են եղած պայմանագրերը, հայտնվում են ռիսկի տակ՝ աջակցելու ՌԴ ջանքերին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու հարցում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության պարզաբանումը:

Նշվում է, որ նման ռիսկերն առաջանում են ՌԴ տարածքից դուրս «Միր» ազգային վճարային համակարգի ընդլայնված օգտագործման պատճառով։ Ֆինանսների նախարարությունն ընդգծում է, որ НСПК-ն մշակում է «գործարքներ ռուսաստանյան որոշ բանկերի համար եւ կարող է օգտագործվել այլ անձանց մասնակցությամբ գործարքների մշակման համար»:

Միաժամանակ, Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները թույլ են տալիս ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությանը (OFAC) «արգելափակող պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր նյութական օգնություն են ցուցաբերել, հովանավորել կամ տրամադրել են ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն, ինչպես նաեւ ապրանքներ կամ ծառայություններ՝ պատժամիջոցների ենթակա ցանկացած գործունեության կամ դրան աջակցելու համար»: Դա վերաբերում է նաեւ «Միր» քարտերի օգտագործմանը Ռուսաստանի սահմաններից դուրս, հետեւում է պարզաբանումից։

Նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ը նոր փաթեթում պատժամիջոցներ է սահմանել «Միր» քարտերի օպերատորի՝ НСПК-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւի նկատմամբ, սակայն համակարգը չի ներառվել պատժամիջոցների ցանկում։



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը թիրախավորել է թուրքական բանկերը, որոնք միացել են ռուսաստանյան «Միր» վճարային համակարգին։ Միաժամանակ, Բրյուսելը մտադիր է պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ ուղղակիորեն արտահայտելու իր մտահոգությունը Մոսկվայի եւ Անկարայի մերձեցման եւ դրա հետ կապված պատժամիջոցների ռիսկերի վերաբերյալ։
Դիտում՝ 14106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW